Մեդվեդևը Թուրքիայում կարող է քննարկել նաև հայ-թուրքական հարաբերությունները12 մայիսի 2010 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 12-ին Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունների զարգացումը տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև իրավիճակն Իրանում, Իրաքում և Աֆղանստանում, լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Նրա խոսքերով, ՌԴ նախագահի և թուրքական իշխանությունների հետ բանակցություններում զգալի ուշադրություն է դարձվելու արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին: «Դրանց շարքում ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում փոխազդեցությունը, եվրոպական անվտանգության նոր կառուցվածքի ձևավորումը համապատասխան պայմանագիր ընդունելու ռուսական նախաձեռնության լույսի ներքո, դրությունն Անդրկովկասում, կիպրոսյան և մերձարևելյան կարգավորման խնդիրները, դրությունն Իրաքում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում, իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը, համագործակցության զարգացումը սևծովյան տարածաշրջանում: Բացառված չէ, որ կողմերը քննարկեն հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցերը: Ռուսաստանն ավանդաբար շահագրգռված է Հայաստանի, Թուրքիայի և նրանց միջև փոխշահավետ նախագծերի իրագործման մեջ»,- ասել է Պրիխոդկոն: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |