Հայաստանի Կենտրոնական բանկի քաղաքականությունը համահունչ է գնաճի ակնկալիքներին

Հայաստանի Կենտրոնական բանկի քաղաքականությունը համահունչ է գնաճի ակնկալիքներին

PanARMENIAN.Net - «Դրամավարկային քաղաքականության խստացումը, մասնավորապես, ՀՀ ԿԲ որոշումը վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացման մասին բխում է այն զարգացումներից, որոնք նախանշվեցին տարեսկզբին»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, ԿԲ քաղաքականությունը համահունչ է տնտեսության իրավիճակին, մասնավորապես, գնաճի ակնկալիքներին:

ՀՀ ԿԲ նախկին նախագահը նշել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա երկրի բանկային համակարգի վրա:

Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքների տատանումներին, ապա, նրա խոսքերով, ավելացման միտում կա և դա պայմանավորված է ռիսկերի ավելացմամբ: «Մակրոմակարդակում դա կապված է նրա հետ, որ առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճը չի համապատասխանում այն իրական իրավիճակին, որը ստեղծվել է Հայաստանում»,-ասել է նա: Ընդ որում Բ.Ասատրյանը հավելել է, որ իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ, քանի որ կան խնդիրրներ, կապված վարկերի սպասարկման հետ, ինչպես նաև մասնավոր դրամական փոխանցումների և ներդրումների կրճատման հետ:

Մայիսի 11-ի նիստում Կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 կետով, այն հաստատելով 7,25 տոկոս նիշի վրա: ԿԲ խորհուրդը գտնում է, որ ստեծղված մակրոտնտեսական պայմաններում դրամավարկային պայմանների խստացումը պետք է դանդաղ ընթանա` նպատակ ունենալով ձևավորել և պահպանել դրական իրական տոկոսադրույքներ` կանխատեսվող ողջ ժամանակահատվածի ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---