Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներից առաջինը ելույթ կունենա Տիգրան Կիրակոսյանը12 մայիսի 2010 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-17-ը Մինսկում (Բելառուս) կայանալու է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից PanARMENIAN.Net ին հաղորդում են, որ մայիսի 14-ին հայ սամբիստներից ելույթ կունենան Տիգրան Կիրակոսյանը (52 ք/կ), Աշոտ Դանիելյանը (74 ք/կ) և Ռուզաննա Սարգսյանը (48 ք/կ): Մայիսի 15-ին ելույթ կունենան Վահան Վարդանյանը (57 ք/կ), Արտավազդ Մինասյանը (68 ք/կ) և Մուշեղ Հովսեփյանը (82 ք/կ): Իսկ մարտական սամբոյի ներկայացուցիչներ Վաչիկ Վարդանյանը (68 ք/կ) և Արտակ Ծատինյանը (90 ք/կ) ելույթ կունենան մայիսի 16-ին: Հայաստանի հավաքականը Բելառուս է մեկնել մայիսի 3-ին, որտեղ անցկացրել է 10-օրյա հավաքներ «Ստայկի» օլիմպիական-մարզական համալիրում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Գուրգեն Սևոյանը: Նրան օգնելու է Էռնեստ Միրզոյանը: Առաջնությունում մրցավար է լինելու Էդուարդ Ասլանյանը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, որը մայիսի 13-ին մասնակցելու է Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |