Երևանը ողջունում է Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրեկտիվների ընդունումը12 մայիսի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Երևանը ողջունում է Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրեկտիվների ընդունումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սրանով ճանապարհ է բացվում Եվրամիության և Հայաստանի միջև նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար: Երևանի և Բրյուսելի միջև շփումներն ավելի կակտիվանան, ավելի արդյունավետ կլինեն բանակցությունները Եվրամիության ղեկավարության հետ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանն ավելացրել է նաև, որ սա լավ լուր է Հայաստանի Հանրապետության նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարության հետ կառուցողական խորհրդակցություններ անցկացնել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |