Բեռլինում տեղի ունեցավ պաշտպանության նախարարների հանդիպում

Բեռլինում տեղի ունեցավ պաշտպանության նախարարների հանդիպում

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Բեռլինում տեղի ունեցավ Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ավարտից հետո մասնակից երկրների անունից հռչակվել է կոմյունիկե, որով կողմերը հաստատել են, որ շարունակելու են իրենց օժանդակությունը Աֆղանստանում կայունության հաստատման գործին` հանուն միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---