Հայաստանը կշարունակի փոխշահավետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:13 մայիսի 2010 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները: Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով: Է.Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին: Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում ներկայացրեց անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում ելույթ ունեցան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, ինչպես նաեւ անդամ երկրների 14 ներկայացուցիչներ, որոնք բարձր գնահատեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին: ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն իրենց պետությունների անունից աջակցություն հայտնեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունություն եւ անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին: Նիստին նախորդել էր Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ, որի ժամանակ քննարկվեց Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը վերահաստատեցին Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Հայաստանի հետ համագործակցության մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը: Կլաուդիո Բիզոնյերոն նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանին` Աֆղանստանում խաղաղապահ գործողությանը արդյունավետ մասնակցության համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |