«ՀԿԵՈւ»-ն ավարտեց Սպիտակի քարշային ենթակայանի արդիականացումը

PanARMENIAN.Net - Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման ծառայության տեղեկատվության, «ՀԿԵՈւ»-ն ավարտեց Սպիտակ քաղաքի քարշային ենթակայանի արդիականացումը: Ենթակայանը չէր գործում 1988թ. ավերիչ երկրաշարժից ի վեր:

Ըստ հաղորդագրության, արդիականացման աշխատանքները սկսվեցին 2009-ի դեկտեմբերին ու վարատվեցին 2010թ. ապրիլին: Արդիականացման արդյունքում «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն ձեռք է բերել և տեղադրել է արդիական սարքավորումներ, ինչպես նաև նորացվել են հաղորդակցությունները:

«Ընդամենը Ենթակայանի արդիականացման նպատակով ներդրվել է 4,2 մլն ռուբլի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---