Մոսկվան և Բաքուն մինչև տարեվերջ պայմանագիր կստորագրեն պետական սահմանի մասին13 մայիսի 2010 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Ադրբեջանը մինչև 2010-ի վերջ պայմանագիր կստորագրեն պետական սահմանի մասին, այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Դաշնության խորհրդում: «Տառացիորեն վերջերս ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածությունն այն մասին, թե ինչպես փակել Ադրբեջանի հետ սահմանազատման վերջին մասը: Մինչև 2010-ի վերջ համապատասխան պայամանգիրը պետք է ստորագրվի»,- ասել է նա: Նրա խոսքերով, նույնանման աշխատանք ավարտվում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ: Սերգեյ Լավրովը նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը սահմանի ձևակերպման մասին մի շարք պայմանագրեր է կնքել որոշակի պետությունների հետ, մասնավորապես Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և ՉԺԴՀ-ի հետ: «Սակայն բանակցային գործընթացն այնպիսի հարևանների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Էստոնիան և Ճապոնիան, իր յուրահատկությունն ունի»,- ասել է նախարարն, ավելացնելով, որ այդ երկրների հետ աշխատանք, ամեն դեպքում, տարվում է, հաղորդում է ՌԲԿ-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |