ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵԼՆՈՒՄ Է ԻՆՉՊԵՍ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկոն պաշտոնական այցով գտնվելով Հայաստանում, երեկ հայտնել է լրագրողներին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Կիեւը ելնում է ինչպես տարածքայի ամբողջականության սկզբունքից, այնպես էլ այլ միջազգային սկզբունքներից եւ կանոններից: (Ինչպես հայտնի է, Բաքվում մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարության մոտեցումը այդ խնդրի լուծմանը, նա նախընտրությունը տվել է տարածքային ամբողջականության սկզբունքին:) Հանդես գալով մամլո-ասուլիսում Զլենկոն ասաց նաեւ, որ «Ուկրաինան պատրաստ է աջակցելու ցանկացած որոշում, որին կհամաձայնվեն կողմերը»: Միջնորդի դերում հանդես գալու առաջարկությունը Երեւանում այնքան էլ հստակորեն չհնչեց, որքան Բաքվում: Եթե կողմերը ցանկություն հայտնեն, Կիեւը պատրաստ է «օգնություն ցուցաբերել հակամարտության լուծումը գտնելու հարցում»,- ասել է Անատոլի Զլենկոն:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---