Հայաստանն ու Թուրքիան կարող են շարունակել երկխսությունը ժողովրդական ու «անդրկուլիսյան» դիվանագիտության մակարդակով

Հայաստանն ու Թուրքիան կարող են շարունակել երկխսությունը ժողովրդական ու «անդրկուլիսյան» դիվանագիտության մակարդակով

PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում տևական դադար է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, դադարը հայ-թուրքական երկխոսության մեջ պայմանավորված է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակով: «Մինչ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու կառավարության ձևավորումը չարժէ առաջընթաց ակնկալել հայ-թուրքական գործընթացում: Սակայն, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ երկխոսությունը հայկական ու թուրքական կողմերի միջև կշարունակվի ժողովրդական կամ անդրկուլիսյան դիվանագիտության մակարդակով»,-ասել է թուրքագետը:

Դիտարկելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցն Անկարա հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում` Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական գործընթացն առաջնային չէին Մեդվեդևի այցի ընթացքում: «Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պետք է անդրադառնար Ղարաբաղի հարցին Անկարայում: Սակայն, դա չի նշանակում, որ այդ այցից հետո ղարաբաղյան գործընթացում ինչ-որ ակտիվացում կլինի»,-ընդգծել է փորձագետը` հավելելով, որ հայկական կողմի համար Անկարայի ներքաշումը Արցախի խնդրի մեջ անընդունելի է:

Անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի այցին Հայաստան`թուրքագետը նշել է, որ Չավուշօղլուն փորձում է օգտագործել իր նշանակումն այնպես, որ բարենպաստ արդյունքների հասնի Թուրքիայի համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---