Ավստրալիայի նահանգներից մեկի խորհրդարանում բացվել է Շուշիի ազատագրման օրվան նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Ավստրիալիայի ամենահին ու խիտ բնակեցված վարչատարածքային միավորը համարվող Հարավային Նոր Ուելս նահանգի խորհրդարանում մայիսի 11-ին բացվել է Շուշիի ազատագրման օրվան նվիրված ցուցահանդես:

PanARMENIAN.Net ին ուղարկած Ավստրալիայի հայկական ազգային հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ Հարավային Նոր Ուելս նահանգի օրենսդիր մարմնի 20 անդամ և Հայաստանի ներկայացուցիչները ՀՆՈՒ խորհրդարանում Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված թեմատիկ ցուցահանդես էին կազմակերպել:

Ցուցադրված 32 կտավները Հայաստանի պատմության ու մշակույթի, նրա քրիստոնեական ժառանգության, ինչպես նաև ժամանակակից Հայաստանի ու նրա ապագայի մասին էին ներկայացնում:

«Հայերը Լեռնային Ղարաբաղը համարում են հայ ժողովրդի սիրտն ու հոգին: Ավստրալիայի հայկական ազգային հանձնաժողովը ուրախ է, որ հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղի պայքարը ներկայացնել օրենսդիր մարմնի ուշադրությանը», - իր ելույթի խոսքում ասել է Վաչե Ղահրամանյանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---