Հայաստանն ու Վրաստանը էներգահամակարգերի բաց շուկայի ձևավորման իրավական հիմք են ստեղծում

PanARMENIAN.Net - Երկու որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջև «Էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում փոխօգնության մասին» և «Էլեկտրաէներգիայի և հզորության տարանցման մասին» համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը:

Դրանցից առաջինի նպատակը վթարների, ինչպես նաև այլ իրավիճակների կանխարգելման և էլեկտրաէներգետիկական օբյեկտներում դրանց հետևանքների վերացման համար փոխօգնության պայմանների ապահովումն է, երկրորդինը` Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի կայուն աշխատանքի եւ էլեկտրաէներգետիկայի ու հզորության բաց շուկայի ձևավորման իրավական հիմքի ստեղծումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---