FAO-ն պատրաստ է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը13 մայիսի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր քարտուղար Ժակ Դիուֆին: Նա Հայաստանում է` մասնակցելու այսօր Երևանում մեկնարկած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ջանքերն աշխարհում սովահարությունը նվազագույնի հասցնելու և հաղթահարելու գործում: Նախագահ Սարգսյանն ասել է. «Այդ որոշակի հաջողություններում մենք տեսնում ենք նաեւ ձեր կազմակերպության դերակատարությունը, դրանք նաեւ երկկողմ համագործակցության արդյունք են»: Ժակ Դիուֆը կազմակերպության և նրա անդամ երկրների կողմից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և հանդիպումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Մենք գոհ ենք Հայաստանի հետ երկկողմ համագործակցության մակարդակից»,- ասել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարը: Նա նաև ողջունել է աղքատության հաղթահարման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը: Ժակ Դիուֆը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |