Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը կմասնակցի «Աշխարհի պատանի աստղեր» առաջնությանը14 մայիսի 2010 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Կիրիշիում (Ռուսաստան) շարունակվում է «Աշխարհի պատանի աստղեր» առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանըը, որը 4 տուրերից հետո 1,5 միավոր է հավաքել: Մրցաշարային սանդղակը գլխավորում է Վլադիմիր Բելորուսը (Ռուսաստան) և Յարոսլավ Ժերեբուխը (Ուկրաինա): Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը Սարաևո քաղաքում (Բոսնիա և Հերցեգովինա) 24 հնարավորից 12 միավոր է հավաքել: Նախքան առաջնության ավարտը երկու խաղ է մնում: Իսկ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը իսպանական Սալոու քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից 5 միավոր է հավաքել և 69 մասնակիցների շարքում 23-րդ տեղն է զբաղեցրել: 1-3-րդ տեղերը 7 միավորով կիսեցին գրոսմայստերներ Սերգեյ Ֆեդորչուկը (Ուկրաինա), Վալենտին Իոտովը (Բուլղարիա) և Օմար Ալմեյդան (Կուբա): Լրացուցիչ արդյունքներով հաղթող է դարձել Ֆեդորչուկը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |