Դավիթ Հայաթ. Նուռը լավագույն միջոցն է քաղցկեղի դեմ14 մայիսի 2010 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Քաղցկեղի բուժման «Pitie-Salpetriere» կլինիկայի պրոֆեսոր Դավիթ Հայաթը գիրք է հրատարկել լավ սննդակարգի միջոցով այդ հիվանդության կանխարգելման մասին: Գիրքը կոչվում է «Իսկական սննդակարգ քաղցկեղի դեմ»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, քաղցկեղը կանխարգելող մրգերի թվում պրոֆեսորն առանձնացրել է նուռը, հատկապես նռան հյութը, որպես լավագույն բնական անտիօքսիդանտ: Այդ մրգատեսակն ու Հնդկաստանից բերվող համեմունքը` կուրկուման, պաշտպանում է շագանակագեղձի և թոքերի քաղցկեղից: Սակայն, ինչպես նշում է բժիշկը, քաղցկեղը կանխելու լավագույն միջոցը չծխելն է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |