Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ռումինական քաղաքական խորհրդատվություններ14 մայիսի 2010 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ռումինական քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ռումինական կողմից` ԱԳՆ տարածաշրջանային համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Իրինա Զիդարուն: Խորհրդատվություններին քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն իրենցգոհունակությունը հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակով, միևնույն ժամանակ նշելով երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ համալրելու անհրաժեշտությունը: Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները անդրադարձան հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի առաջիկա անելիքներին, նախանշեցին տնտեսական, իրավապայմանագրային և մշակութային ոլորտներում փոխգործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները: Այդ առումովձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ ՀայաստանումևՌումինիայում 2010-2011թթ. Մշակութային միջոցառումներ կազմակերպելու, համատեղբիզնես սեմինարներ անցկացնելու և մի շարք երկկողմ համաձայնագրեր ստորագրման նախապատրաստելու ուղղությամբ: Ռումինական կողմը հետաքրքրություն հայտնեց Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի և գրականության դասընթաց կազմակերպելու և այդ նպատակով Հայաստանից դասախոս գործուղելու հնարավորությամբ: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին նաևԵՄ Արևելյան գործընկերության, ՍԾՏՀ և միջազգային այլ կառույցներում համագործակցության հեռանկարները: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Քաղաքական խորհրդատվությունների շրջանակներում ռումինական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Փոխնախարարի հետհանդիպմանընթացքումքննարկվեցին ինչպես հայ-ռումինական երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաև և հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր: Երկու ԱԳՆ-երիմիջև քաղաքական խորհրդակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել Բուխարեստում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին |