Մայիսի 18-ին հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց![]() 15 մայիսի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայերը մայիսի 18-ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց և Ֆրանսիայի սենատորներից կպահանջեն հաստատել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ասբեդ Հարամանդայանը, ակցիայի նախաձեռնողը Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների խորհուրդն է (CCAF): «Ցույցի մասնակիցները Սենատից կպահանջեն ընդունել XX դարի առաջին Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը»,- ասել է Հարամանդայանը: 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Որպեսզի օրինագիծն օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատեն Սենատն ու ստորագրի նախագահը: Օրինագիծը 1 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրոյի չափով տուգանք է նախատեսում: Ֆրանսիայի ուսումնական հաստատություններում բազմիցս բախվում են Հայոց ցեղասպանության հերքման խնդրի հետ: Օրինակ, 2009 թվականին Նանսի քաղաքի վարժարաններից մեկում Հայոց ցեղասպանության քննարկման ժամանակ ազգությամբ թուրք աշակերտ Մուսթաֆան հայտարարել է, որ Ցեղասպանություն չի եղել: Ուսուցիչը դասարանից դուրս է հրավիրել Մուսթաֆային: Մեկ այլ դեպքում պատմության դասին թուրք դեռահասը, չկարողանալով պատասխան տալ այդ հարցին և չկարողանալով տիրապետել իրեն, վրդովված հայտարարել է. «Հայերին Ցեղասպանության չեն ենթարկել, իսկ եթե նույնիսկ արել են, նշանակում է նրանք արժանի էին դրան»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |