Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը սեպտեմբերի 12-ից տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը

Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը սեպտեմբերի 12-ից  տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը

PanARMENIAN.Net - Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը Թուրքիայի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու հանրաքվեի պատճառով սեպտեմբերի 12-ից տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը: Ինչպես հաղորդել է Վանի նահանգապետի մամլո ծառայությունը, պատարագի տեղափոխումը համաձայնեցված է ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքության արքեպիսկոպոս, պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ, հաղորդում է Amatolian News Agency-ն: Ախթամարում պատարագն անցկացվում է տարին մեկ անգամ Խաչվերացի օրը, որը նշվում է սեպտեմբերի երկրորդ շաբաթում` ամսի 12-ին կամ 13-ին

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---