«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել դատապարտյալ Համլետ Ստեփանյանը17 մայիսի 2010 - 11:35 AMT PanARMENIAN.Net - 2010թ. մայիսի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, 305-րդ հոդվածով, 34-305-րդ հոդվածներով, 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով (1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող դատապարտյալ) 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզելու ուղղութամբ տարվում է քննություն: Դեպքի մասին իրազեկվել և իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը, հաղորդում է արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |