Հայերն ուխտագնացություն են կատարել դեպի Հյուսիսային Կիպրոսի Մակարավանք վանական համալիրը17 մայիսի 2010 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչները Կիպրոսի խորհրդարանի անդամ Վարդգես Մաղդեսյանի հետ մայիսի 16-ին թվով երրորդ ուխտագնացությունն են կատարել Սուրբ Մակարավանք վանական համալիր, որը գտնվում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) տարածքում: Ինչպես գրում է Famagusta Gazette –ն, ուխտագնացությանը մասնակցում էին ավելի քան 200 հայեր ինչպես Կիպրոսից, այնպես էլ այլ երկրներից: 5-րդ դարում հիմնադրված Մակարավանք վանական համալիրը մի քանի հարյուրամյակների ընթացքում ուխտագնացության ամենահայտնի վայրերից մեկն է ոչ միայն հայերի և Կիլիկիայի ու Երուսաղեմի հոգևորականների, այլ նաև ողջ աշխարահի հավատացյալների համար: Վանքը 1997-ին 49 տարի ժանկետով վարձակալության է հանձնվել Կիպրոսի Պատմական արժեքների և թանգարանների կառավարմանը թուրք ձեռնարկատեր Դերվիշ Ուլուսու Սյոնմեզլերուին, որը հայտարարել է. «Կառավարումն անվավեր է հայտարարել վարձակալության մասին համաձայնությունը: Կարծում եմ` Մակարավանքն այն հուշարձանների թվում է, որոնք վերադարձվելու են Հարավային Կիպրոսին: Ես, իհարկե, դիմել եմ դատարան: Սակայն, նույնիսկ եթե ես շահեմ գործը, հազիվ թե այն հանձնեն ինձ: Ըստ էության, Հյուսիսային Կիպրոսի թուրքական կառավարությունը որոշել է վերադարձնել վանքը բնիկ տերերին` Հարավային Կիպրոսի հայերին»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |