Այս տարի Թանգարանների միջազգային օրն կանցնի «Թանգարանները` որպես սոցիալական ներդաշնակության տարածություն» նշանաբանի ներքո17 մայիսի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը: «Այս տարի Թանգարանների միջազգային օրը ողջ աշխարհում անցկացվելու է «Թանգարանները` որպես սոցիալական ներդաշնակության տարածություն» նշանաբանի ներքո: - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Թանգարանների միջազգային խորհրդի ներկայացուցչության գործադիր տնօրեն Հասմիկ Հարոյանը: Այդ օրը բոլոր թանգարանները հասարակության առջև կբացեն իրենց դռները, որտեղ կանցկացվեն հատուկ միջոցառումներ: «Սոցիալական ներդաշնակության սկզբունքը թանգարանների, ցուցանմուշների և մշակութային ողջ ժառանգության մատչելիությունն է հասարակության բոլոր խավերի, այդ թվում նաև հաշմանդամների համար: Այդ ակցիան երկու նպատակ է հետապնդում. առաջին` հաշմանդամների համար մատչելի լինել, երկրորդ` իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ հիմնախնդրին», - նշել է Հասմիկ Հարոյանը: Միջոցառումների կազմակերպման գործի մեջ ներգրավվել են Գաֆեսճյան մշակութային կենտրոնը, «Հույսի կամուրջ» և «Ունիսոն» հասարակական կազմակերպությունները, ՀՀ մշակույթի նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Գաֆեսճյան մշակութային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Աստղիկ Մարաբյանն ասել է, որ թանգարանների տարածական խնդիրների բարելավմանն ուղղված այս միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: «Հույս ունենք, որ որոշ ժամանակ անց թանգարանները իրենց ճարտարապետական առումով կվերափոխվեն, և հաշմանդամներն այլևս բարդություններ չեն կրի թանգարաններ այցելելիս»: ICOM-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի տեղակալ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ վերջին ժամանակներում թանգարաններում աճել է հասարակական կազմակերպությունների դերը: «Վերջերս մենք Ազգային պատկերասրահում հատուկ կույր և թույլ տեսողությաբ երեխաների համար կարողացանք էքսկուրսիա կազմակերպել` «Ճանաչենք քանդակագործության արվեստը» խորագրով: Ամբողջ աշխարհում այդպիսի միջոցառումներ անում են»: «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն ասել է, որ կազմակերպությունն այդ ակցիայի կազմակերպման հաջողության համար ուրախ է: «Ես վստահ եմ, որ հաշմանդամների համար թանգարանների վերակառուցումը կարելի է դիտարկել որպես լավագույն ներդրում. քանի որ այն կարող է ապահովել զբոսաշրջիկների նոր հոսք, ովքեր համոզված կլինեն, որ Հայաստանում թանգարանները պատշաճ մակարդակի վրա են գտնվում»: Նա նաև նշել է, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենը խոստացել է, որ հաջորդ տարվա ապրիլին համալիրի ողջ տարածքը մատչելի կլինի տեղաշարժման բարդություններ ունեցողների համար»: Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Գաֆեսճյան մշակութային կենտրոնում ելույթով հանդես կգա «Փարոս» երգչախումբը, որը կկատարի Ա. Վիվալդիի «Գլորիա» կանտատը: Թանգարանների միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1977 թ., երբ ICOM-ն ընդունել էր Ռուսաստանի մշակութային կազմակերպության առաջարկն այդպիսի տոն սահմանելու մասին: 1978 թ.-ից սկսած ամեն տարի այդ տոնը նշվում է 150 երկրում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |