Կարեն Ավագյան. Թուրքիան ոչ մի ձևաչափում չի կարող մասնակցել ղարաբաղյան կարգավորմանը![]() 17 մայիսի 2010 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ոչ մի ձևաչափում չի կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա խոսքերրով, հայկական կողմն արդեն մի քանի անգամ կոշտ պատասխան է տվել Թուրքիային, որը ցանկանում է ամեն գնով միջամտել տվյալ գործընթացին: Անդրադառնալով Թուրքիայի և Իրանի հարաբերություններին և Թուրքիայի` գերտերություն դառնալու մտադրությանը` Ավագյանն ասաց, որ դա անհնար է, քանի որ Թուրքիան ոչ վաղ անցյալում այդպիսի փորձ կատարել է, առաջարկելով «կովկասյան պլատֆորմ», որն այդպես էլ կյանքի չի կոչվել: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ցույց է տվել ողջ աշխարհին, որ Թուրքիան այն պետությունը չէ, որն ի զորու է նման քաղաքականություն իրականացնել»,- նշել է Ավագյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |