Մասաո Կավասոեն Երևանում անց է կացնում կարատե-դոյի վարպետության դասեր17 մայիսի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-19-ին Երևանում հայտնի ճապոնացի վարպետ, Ավանդական կարատեի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Մասաո Կավասոեն (սև գոտի 8 դան) կանցկացնի վարպետության դասեր և սեմինարներ: Կավասոեն Հայաստանում է գտնվում Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ, կարատե-դոյի սև գոտի 5-րդ դան Շահեն Պետրոսյանը: Վարպետության առաջին դասը Կավասոեն անցկացրեց «Օռանժ» մարզահամալիրում: Իսկ մայիսի 18-ին երկրորդ անգամ տեղի կունեա արևելյան մենամարտերի փառատոն, որին կմասնակցեն Արևելայն մարզաձևերի բոլոր ֆեդերացիաները: Ֆեդերացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում անցնում են վարպետության դասեր: «Կավասոեի մակարդակի մասնագետներն աշխարհում 5-ն են: Նա մեր տարածաշրջանի` Կովկասի, պատասխանատուն է: Պատանի մարզիկները նման մարզումների կարիք ունեն»,-ասել է Պետրոսյանը: Ըստ Պետրոսյանի, Հայաստանում այդ մարզաձևով զբաղվում է մոտ 400 մարզիկ, կան դպրոցներ Երևանում, Ստեփանավանում և Աբովյանում: «Մեր մարզիկները մասնակցում են տարբեր միջազգային մրցաշարերի: Այս տարի մենք առաջարկներ ունենք մասնակցելու ԱՄՆ-ում. Իտալիայում ու Հոլանդիայում կայանալիք մրցաշարերին: Սակայն, դեռ պարզ չի, թե որ մրցաշարին մենք կմասնակցենք»,-հավելել է նախագահը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |