Չեխիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի մասնակցությանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը17 մայիսի 2010 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Չեխիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի մասնակցությանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը, քանի որ նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Եվրոպայի առանձին ոլորտների հանդեպ և ձգտում դեպի Եվրոպա: Այդ մասին մայիսի 17-ին Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը: Նրա խոսքով, Արևելյան գործընկերության ծրագիրը կարևոր նշանակություն ունի, քանի որ մշակվել է Եվրոպայում Չեխիայի նախագահության ժամանակաընթացքում: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս ծրագրին և գտնում, որ այն հետևողական բնույթ կկրի»,- ավելացրեց նա: Մայիսի 17-18-ը Հայաստանում է գտնվում չեխական պատվիրակությունը` Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի գլխավորությամբ: Իր այցի շրջանակներում Ֆիշերը կմասնակցի հայ-չեխական բիզնես-ֆորումին, կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ: Բացի դրանից, հանդիպում կկայանա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Յան Ֆիշերը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ պսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |