Անկանխիկ վճարումների ծավալը 2010 թ. առաջին եռամսյակում կրճատվել է 12 տոկոսով18 մայիսի 2010 - 10:55 AMT PanARMENIAN.Net - 2010թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում բանկային համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 2956 մլրդ դրամ (քանակը` 1642319), ընդ որում` ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կազմել է 2100 մլրդ դրամ, իսկ քանակը` 675826: Ինչպես հայտնում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, 2010թ. առաջին եռամսյակում ՀՀ կենտրոնական բանկի համակարգերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել է 12 տոկոսով (283 մլրդ դրամով), իսկ քանակը` ավելացել է 20 տոկոսով (112982-ով): ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսայական գործառնությունների) կազմել է մոտ 33 մլրդ դրամ, իսկ քանակը` 10560: Դրամական փոխանցումների միջին օրական ծավալը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ նվազել է 9.3 մլրդ դրամով (քանակըª նվազել է 2450-ով): Բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված միջին օրական փոխանցումների ծավալը կազմել է 148 մլրդ դրամ (ավելացել է 52 տոկոսով): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |