«ԱրմենՏել»-ը բացում է ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիներ18 մայիսի 2010 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում բացում է ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիներ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ցուցադրական գոտիները USB մոդեմ ձեռք բերողներին կամ Hi Line ծառայությանը միանալ ցանկացողներին կօգնեն փորձարկել ինտերնետի արագությունը նախքան պայմանագիր կնքելը: Բացի այդ, բաժանորդները հնարավորություն կունենան իմանալու անլար և լարային կապի տեխնոլոգիաների տարբերությունները, ինչպես նաև ուղղել իրենց հարցերը ընկերության աշխատակիցներին: Սարքը գնելուց հետո, Beeline մասնագետները բաժանորդի պահանջի համապատասխան կիրականացնեն անհրաժեշտ կարգավորումները: «Որպես կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ինտերնետ մատչում տարբեր տեխնոլոգիաների միջոցով, իսկ այս ցուցադրական գոտիները հնարավորություն են ընձեռում մեր հաճախորդին ծանոթանալ առաջարկվող ծառայություններին և ընտրել իր պահանջներին համապատասխան արագություն և տեխնոլոգիա»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիները տեղադրված են Beeline վաճառքի և սպասարկման 11 գրասենյակում: Մոտ ապագայում ծառայության աշխարհագրությունը կընդլայնվի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |