Արման Կիրակոսյանը կարևորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման գործում

Արման Կիրակոսյանը կարևորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման գործում

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանիարտգործնախարարի տեղակալԱրման Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ տիկին Դունյա Միյատովիչին:

Ողջունելով հյուրին` Արման Կիրակոսյանը կարևորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման գործում:

ԵԱՀԿմամուլիազատության հարցերով նորանշանակ ներկայացուցիչն անդրադարձավ Հայաստանի կողմից մամուլի ազատության ապահովմանն ուղղված քայլերին` դրական գնահատելով օրենսդրական բարեփոխումները:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հայաստանի և ԵԱՀԿ` մասնավորապես Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ հետագա համագործակցության խնդիրները, նշեցին այս հարցում տարածաշրջանային համագործակցության ապահովման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---