Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին18 մայիսի 2010 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ-ի տարբեր կառույցների գործունեության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության հաստատման, ընտրական գործընթացների կատարելագործման և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում: Դունյա Միյատովիչը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է իր աշխատանքային խմբին այստեղ ցուցաբերված լավ ընդունելությամբ և համագործակցության պատրաստակամությամբ: Միյատովիչը ողջունել է ՀՀ կառավարության` քաղաքացիական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացմանն ուղղված քայլերը` այն համարելով մամուլի ազատությունը խթանող կարևոր հանգամանք, ինչը, նրա խոսքով, բազմաթիվ արևմտաեվրոպական երկրներ ևս նոր են նախաձեռնում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հեռուստառադիոծրագրերը թվային հեռարձակման ցանցով հեռարձակելու գործընթացին: Դունյա Միյատովիչն այն գնահատել է որպես ապագային ուղղված կարևոր քայլ և պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ապահովելու Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթացում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |