Շիրակ Թորոսյան. Ջավախքում նախընտրական քարոզարշավն ընթանում է հայերի համար անհավասար պայմաններում18 մայիսի 2010 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզարշավն Ջավախքում ընթանում է հայերի համար անհավասար պայմաններում: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Որպես ասվածի ապացույց` Թորոսյանը բերեց հետևյալ փաստը. Ախալքալաքի շրջանում կա 64 գյուղ, որոնցից 7-ում բնակվում են վրացիներ, մնացածում` հայեր: «Բայց, չնայած դրան, ընտրական շրջաններն այնպես են բաժանված, որ 7 վրացաբնակ գյուղերին բաժին է ընկել 5 ընտրական շրջան, իսկ 57 հայաբնակ գյուղերին` 17: Այսինքն, ընտրությունների արդյուքնում վրացիները, չնայած նրանց փոքրամասնությանը, կապահովեն իրենց տեղերի 20 տոկոսը, ինչն ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ ոտնահարում է»,- հայտարարել է պատգամավորը: Նա կոչ արեց բոլոր դիտորդական առաքելություններին շատ ուշադիր հետևել Վրաստանի ՏԻՄ ընտրություններին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |