Մորիս Բոնոն ժամանել է Արցախ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով19 մայիսի 2010 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, ներկայումս ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի հատուկ առաքելություններով ներկայացուցիչ Մորիս Բոնոին, որը նախօրյակին Արցախ է ժամանել դիտորդական առաքելությամբ: Պարոն Բոնոն հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար ինքը վաղօրոք է ժամանել, քանզի մտադիր է, իբրև հակամարտաբան, հնարավորինս զբաղվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացի ուսումնասիրությամբ: Մեր ինստիտուտում, որը ղեկավարում է Նատալյա Նարոչնիցկայան, ասաց նա, իմ հիմնական պարտականությունն է հետազոտել հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունները, և այդ իսկ նպատակով արդեն այցելել եմ Աբխազիա, Մերձդնեստր, ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում` Վրաստան, մտադիր եմ առաջիկայում լինել նաև Հարավային Օսիայում: Իր հերթին ԱԺ նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում ի սկզբանե` դեռևս 1991թ. սկսած, մեծապես շահագրգռված են, որպեսզի եվրոպական և միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչները դիտորդական առաքելությամբ մասնակցեն երկրում ամենատարբեր մակարդակներով անցկացվող ընտրություններին` ականատես լինելով ժողովրդավարության սկզբունքների ձևավորման գործընթացին: Մեզ, իհարկե, հայտնի է մեր ընդդիմախոսների բացասական վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրական գործընթացի նկատմամբ, ասաց նա, բայց, ցավոք, միջազգային որոշ կառույցներ երբեմն տուրք են տալիս Ադրբեջանի դիրքորոշմանը, ինչն ակամա սեփական կարծիք չունենալու տպավորություն է թողնում: Զրույցի ընթացքում Մորիս Բոնոն հետաքրքրվեց խորհրդարանական ընտրությունների ընթացակարգով, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքով և հարակից այլ խնդիրներով, որոնց վերաբերյալ ԱԺ նախագահը հանգամանալի պարզաբանումներ տվեց նրան, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |