ՀԲՄ նախկին նախագահը ողջունում է բանկային համակարգի կոնսոլիդացիայի գործընթացը19 մայիսի 2010 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ, «Պրոմեթեյ բանկի» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը ողջունում է երկրի բանկային համակարգի կոնսոլիդացիան: «Մենք ողջունում ենք միաձուլումը, որին գնաց Կասկադ բանկը: Դա օրինաչափ է, քանի որ միաձուլման արդյունքում բանկերը կհզորանան և լավագույն պայմանները կստեղծվեն վարկավորման և սպասարկման համար»,-նշել է նա: Ինչ վերաբերում է «Պրոմեթեյ բանկին», բանկը նման մտադրություններ չունի: «Բանկը բավարար միջոցներ ունի և մենք պատրաստ ենք վարկային միջոցներ տրամադրել անսահմանափակ քանակով»,-ասել է Էմիլ Սողոմոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ընդ որում Սողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում գործող բոլոր 21 բանկերն այսօրվա դրությամբ մեծ խնդիրներ չունեն, իսկ ՀՀ բանկային համակարգի հետագա կոնսոլիդացիան հնարավոր է և կախված է բանկերի բաժնետերերից և նրանց ներդրումային հնարավորություններից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |