Սմբատ Մարգարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն![]() 19 մայիսի 2010 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա) ընթանում է Եվրոպայի ծանրամարտի պատանիների առաջնությունը: Հայ ծանրորդներից առաջինը մեկնարկեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) և դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Պոկում» վարժությունում Մարգարյանը հավաքեց 105 կգ, իսկ «հրում» վարժությունում ծանրորդը կարողացավ պահել 135-կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 240 կգ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որն անցնում էր ապրիլի 2-11-ը Մինսկում, 17-ամյա Մարգարյանը բարձրացրեց 255 կգ և նավճեց արծաթե մեդալ: Պատանեկան առաջնությանը մասնակցում են նաև Իզաբելա Յալյանը (53կգ ք/կ), Վարդան Միլիտոսյանը և Վլադիկ Կարապետյանը (62 կգ ք/կ), Ռաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը (77 կգ ք/կ), Ազատ Սայադյանը (85 կգ ք/կ), Համլետ Պողոսյանը (94 կգ ք/կ), Միշա Մուրադյանն ու Գոռ Մինասյանը (+105 կգ ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |