ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը մերժվել է![]() 19 մայիսի 2010 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ մայիսի 19-ի նիստում քննարկվել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մաիսն օրինագիծը: Օրինագիծը ներկայացրել էր Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցությունից: «Կողմ» քվեարկել է 19 պատգամավոր (ՀՅԴ և «Ժառանգություն»), դեմ` կոալիցիան: Օրինագիծը, որը պատգամավորների մեծամասնությամբ մերժվեց, ենթարդրում էր իշխանությունների և ընդդիմության հավասար ներկայաություն ընտրական հանձնաժողովներում: Առաջարկվում էր նաև չբարձրացնել գովազի գինը նախընտրական արշավի ընթացքում, ինչպես նաև ընտրություններից հետո հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, ՀՀ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ: «Հանձնաժողովը գտնում է, որ այժմ աննպատակահարմար է քննարկման դնել այդ օրինագիծը: Սկզբից այն պետք է քննարկել բոլոր խմբակցություններում»,-ասել է պետաիրավական հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, ընտրողների ցուցակների հրապարակումը քվեարկությունից հետո հակասում է ՀՀ ՍԴ 2003թ. որոշմանը` գաղտնի քվեարկության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |