Ֆրանսահայերը պահանջում են Սենատից ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը19 մայիսի 2010 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Ֆրանսիայի Սենատի դիմաց` պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանությունըհերքելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը, որն ընդունվել է 2006-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից: Ինչպես հայտնում է Pan ARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ակցիային մասնակցում է շուրջ 600 մարդ:
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների ասոցիացիայի նոր համանախագահ Արա Թորանյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը կոչ են արել հայկական համայնքին չթուլացնել ճնշումը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի իր պարտավորությունները Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու վտանգի վերաբերյալ: Նա նաև հույս հայտնեց, որ օրինագիծը կընդունվի մինչև 2011-ը: Անցյալ տարվա ընթացքում Ֆրանսիայի լիցեյներում եղել են Հայոց ցեղասպանության ժխտման մի քանի դեպքեր թուրքական ծագում ունեցող սովորողների կողմից: Եթե օրինագիծն ընդունվի, ապա այն խախտելու դեպքում նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |