Հայաստանում ամրապնդվում է մեկ երեխայով ընտանիքի տեսակը19 մայիսի 2010 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ամրապնդվում է միազավակ ընտանիքի տեսակը: Այս մասին հայտարարել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը` Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության և գրանցման բաժնի պետ Կարինե Կույումջյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, եթե հինգ տարի առաջ խոսվում էր 1-2 երեխա ունեցող հայկական ընտանիքի մասին, ապա այսօր պատկերը փոխվել է: «Եթե մարդկանց մոտ վերջնականապես ձևավորվում է այս տեսակը և դառնում է ներքին ձգտում, ապա ոչինչ այլևս փոխել չի կարելի», - ասել է Եգանյանը: Նա նաև նշել է, որ պետական մակարդակով պետք է խրախուսվի երկրորդ երեխայի ծնունդը, այլ ոչ երրորդինը: Նրա խոսքերի համաձայն, պետք է պահպանվի հայկական ընտանիքի ավանդական դրվածքը, որտեղ նվազագույնը` երկու երեխա է ծնվում: Եգանյանը նշել է նաև, որ նորածինների 50-55 տոկոսն առաջնեկ է, 30 տոկոսը ընտանիքի երկրորդ երեխան է, 10 տոկոսը` երրորդը»: «Ծնելիության մակարդակը չի կարելի բարձրացնել միայն նյութական օգնությամբ, այն պետք է լուծվի կյանքի որակը բարձրացնելու միջոցով», - ընդգծել է Եգանյանը: Ըստ նրա, երկրորդ կամ երրորդ երեխայի ծննդի համար որոշակի նյութական օգնություն սահմանելը կարող է նպաստել ծնելիության մակարդակի բարձրացմանը: «Կարճ ժամանակահատվածում մենք դրական արդյունք կստանանք, սակայն որոշ ժամանակ անց սրա արդյունավետությունը կնվազի և կհասնի զրոյի», - ասել է ժողովրդագիրը: Կարինե Կույումջյանն իր հերթին նշել է, որ 2009 թ. Հայաստանում ծնվել է 44,413 երեխա, մահացել է 27,560 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |