Ռուսական «Գազպրոմբանկը» արտագնա սեմինար-խորհրդակցություն կանցկացնի Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 20-21-ը Երևանում տեղի կունենա ռուսաստանյան «Գազպրոմբանկի», նրա մասնաճյուղերի և դուստր ընկերությունների արտագնա սեմինար-խորհրդակցությունը:

«Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» բանկի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, սեմինարի ընթացքում կքննարկվեն 2009թ. «Գազպրոմբանկի» հաճախորդային ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները, փոխգործակցության հեռանկարները և 2010թ. աշխատանքի կազմակերպումը կորպորատիվ հաճախորդների հետ:

Սեմինարին կմասնակցեն «Գազպրոմբանկի» տարբեր կառույցների ավելի քան 100 ներկայացուցիչներ Ռուսաստանի 44 քաղաքներից և Բելառուսում ու Հայաստանում բանկի դուստր ձեռնարկություններից:

«Գազպրոմբանկը» Ռուսաստանում երրորդ բանկն է ակտիվների և չորրորդը` դեպոզիտների ծավալով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---