ԵՄ-ն դրական է գնահատում քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ19 մայիսի 2010 - 18:20 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Մայիսի 12-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի` ԵՀՔ շրջանակներում 2009թ. առաջընթացի մասին զեկույցները: ԵՄ-ն դրական է գնահատում քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ, որին 2009 թ. ընթացքում նպաստել են քաղաքական և անվտանգության կոմիտեի «Տրոյկայի» մակարդակով Բրյուսելում կայացած նիստերը, ինչպես նաև 2009թ. հուլիսին Տրոյկայի այցելությունը Հայաստան: 2009 թ. ընթացքում Հայաստանը միացել է ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 138 հայտարարություններից 108-ին (Վրաստանը` 97-ին, Ադրբեջանը` 56-ին): Նշվում է նաև, որ Հայաստանն առհասարակ շատ ակտիվ է ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում: Քաղաքական երկխոսության տեսակետից դրական անդրադարձ է կատարվում նաև ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությանը (ինչը բացակայում է Ադրբեջանի դեպքում): ԵՄ-ն գտնում է, որ Հայաստանը մեծ քայլ է իրականացրել տարածաշրջանային համագործակցության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչի արդյունքում ստորագրվել են պատմական նշանակություն ունեցող արձանագրությունները, սակայն դրանց վավերացումը ձգձգվում է: Արձանագրվում են 2008թ ներքին քաղաքական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերը, համաներումը, որը ողջունել է նաև ԵԽԽՎ-ն, ինչպես նաև 2009թ. մարտին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Համաներման դրական գնահատականի հետ մեկտեղ նշվում է, որ որոշ անձինք դեռ մնում են ազատազրկման մեջ: Զգալի տեղ է հատկացվում օրենսդրական բարեփոխումներին, սակայն ինչպես և նախորդ զեկույցներում, շեշտվում է օրենքների կատարման և կատարելագործման անհրաժեշտությունը: Նշվում է, որ 2009 թ. շարունակվել են տեղ գտնել զորակոչվածների, ինչպես նաև ազատազրկման վայրերում և ոստիկանության բաժանմունքներում գտնվողների հանդեպ խոշտանգումների դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները: Խոսքի և մամուլի ազատության առումով նշվում են օրենսդրական փոփոխությունները և այն, որ չնայած լրագրողների դեմ բռնության արձանագրված դեպքերի թիվը 2009թ. ընթացքում նվազել է, այդ գործերով մեղադրանքներ դեռևս չեն ներկայացվել: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |