Մարթա Ժակևիչ. «Նուբարաշենի դպրոցում ընդամենը երեք ուսուցիչ էր մարդկային վերաբերմունք ցուցաբերում երեխաների հանդեպ»

PanARMENIAN.Net - «Ես 1990 թ. ավարտել եմ Նուբարաշենի հատուկ դպրոցը: Ուսման տարիների իմ միակ հաճելի հիշողությունը տաք ջրով լողանալն էր», - PanARMENIAN.Net ի թղթակցին պատմել է դպրոցի շրջանավարտ Մարթա Ժակևիչը:

Նրա խոսքերի համաձայն, ծեծը դպրոցում սովորական բան էր: Երեխաներին ծեծում էին համարյա բոլոր աշխատողները: Աշակերտներին կերակրում էին որդոտ ապուրներով և կիսաքաղցած էին պահում:

«Ընդամենը երեք մարդ էր մեզ հետ մարդավարի վարվում. նրանք մեզ կոնֆետ էին տալիս, նույնիսկ արգելում էին մյուս ուսուցիչներին մեզ ծեծել», - պատմում էր նա:

Դատական քննության վերաբերյալ Մարթա Ժակևիչը պատմեց. «Ես հիշում եմ, թե ինչպես էր Լյովա Ավագյանը համբուրում ու շոյում ինձ, բայց հիմա ես լսում եմ, որ նա շատ է առաջ գնացել ու դպրոցում համատարած անկարգություն է տիրում»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---