Օդետ Բազիլ. «Չավուշօղլուն հանդես է եկել ԵԽԽՎ շահերի դեմ»19 մայիսի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Անընդունելի և դիվանագիտական արձանագրության կոպիտ խախտում է այն, որ ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ԵԽԽՎ-ն ներկայացնելով` համարձակվեց գործել որպես թուրք խորհրդարանական`ատելություն ցուցաբերելով այցելած երկրի հանդեպ: Նա հանդես չեկավ որպես նախագահ, ում բախտ էր վիճակված ունենալ բացառիկ հնարավորություն` ներկայացնելու այդպիսի ազդեցիկ և կարևոր կազմակերպություն: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net –ին ուղարկված բրիտանացի հրապարակախոս Օդետ Բազիլի նամակում: «Եթե Թուրքիայի քաղաքացին ընտրվել է եվրոպական կազմակերպությունը ներկայացնելու համար, ապա նա պետք է հասկանա իր պարտականությունը` ծառայել միայն այն կազմակերպությանը, որը ներկայացնում է, այլ ոչ թե առաջնորդվել զգացմունքներով», - ընդգծել է Բազիլը: Նա նաև նշել է, որ Եվրախորհուրդը բազում անգամ և պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը, և համապատասխան հայտարարություններ են հրապարակվել 1987, 2000, 2002 և 2005 թթ.: «Չավուշօղլուի գործողությունները այսպիսի ազդեցիկ մի կազմակերպություն պաշտոնապես ներկայացնելիս, ազդում են ԵԽԽՎ դիրքորոշման և այդ կազմակերպության շրջանակներում ընդունած բանաձևերի վրա: Հրաժարվելով այցելել Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ, Չավուշօղլուն հանդես եկավ ԵԽԽՎ շահերի ու որոշումների դեմ և որպես Թուրքիայի շահերի պաշտպան», - ընդգծել է Բազիլը: Նրա խոսքերի համաձայն, Չավուշօղլուին մինչև հոկտեմբեր պետք է հեռացնել պաշտոնից, քանի որ նա մտադիր է կրկին այցելել Հայաստան և կրկնակի վիրավորանք հասցնել:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |