Կոնգրեսականները պետդեպարտամենտին կոչ են անում օգնել Իրաքից փախուստի դիմած հայերին19 մայիսի 2010 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսականներ Բեթթի Մակքոլումը, Ֆրենք Փալլոունը, Ադամ Շիֆֆն ու Թիմ Վոլցը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` կոչ անելով օգնություն ցուցաբերել Իրաքից փախուստի դիմած հայերին, որոնք Հորդանանում ու Սիրիայում են գտնվում: ԱՄՆ Կոնգրեսի 16 անդամների կողմից ստորագրված նամակում կոչ է արվում աջակցել իրաքյան հայերին Հայաստան հայրենադարձվելու համար: «Այն, որ իրաքյան հայերը կկարողանան նոր կյանք սկսել անվտանգության պայմաններում, բխում է ԱՄՆ շահերից: Փախստականներ ընդունելու վերաբերյալ Հայաստանի կառավարության առաջարկը շատ տեղին ու ժամանակին էր, և ես գտնում եմ, որ ԱՄՆ-ն պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի, որն անհրաժեշտ է նրանց վերաբնակեցման ու հայ հասարակության մեջ ինտեգրվելու համար»,- հայտնել է կոնգրեսական Մակքոլումը: Կոնգրեսական Ադամ Շիֆֆն իր հերթին նշել է, որ Իրաքի փախստական դարձած քրիստոնյա հայերը «հուսահատ վիճակում են, որովհետև ՄԱԿ ՓԲՀՎ-ից ստացվող օգնությունը կրճատվում է»: «Մենք Օբամայի վարչակազմին կոչ ենք անում լրացուցիչ միջոցներ տրամադրել ՓԲՀՎ-ին այդ փախստականներին տեղափոխվել ու Հայաստանում վերստին իրենց կյանքը կառուցելու համար, հակառակ դեպքում նրանք կձգտեն գաղթել ԱՄՆ»,- ընդգծել է Շիֆֆը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |