2009-ին Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրվել է 72 000 գյուղատնտեսական վարկ![]() 19 մայիսի 2010 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի կողմից գյուղացիներին տրամադրվող վարկերի սպասարկումը չպետք է մտավախություն առաջացնի: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին, ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, միայն 2009-ին Հայաստանի առևտրային բանկերը 72 000 վարկ են տրամադրել գյուղացիներին, որոնցից միայն 360 դեպքում են խնդիրներ ծագել դրանց սպասարկման հետ: «Դա կազմում է տարվա վարկավորման ծավալի 0.5 տոկոսը, ուստի պետք չէ անհանգստանալ»,- ընդգծել է նա: Դրա հետ կապված` Տիգրան Դավթյանն ավելացրեց, որ Հայաստանի առևտրային բանկերին ցուցում է տրվել վարկերի սպասարկման ժամանակ խնդիրներ առաջանալու դեպքում այդ հարցերը լուծել «մեղմ ճանապարհով»: Պատասխանելով Ստեփան Սաֆարյանի մեկ այլ հարցին բռնադատված մարդկանց վարկավորման պայմանների մասին` նախարարն ասաց, որ նրանց տրամադրվող պետական վարկերն առանց տոկոսների են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |