Հայաստան է ժամանում Արգենտինայի արտաքին գործերի նախարարը20 մայիսի 2010 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան կժամանի Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանան: Այցի ընթացքում նախատեսված են Խորխե Տայանայի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարար Խորխե Տայանան մայիսի 21-ին կմասնակցի նաեւ Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը: Նույն օրը տեղի կունենա Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպումից անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանն ու Խորխե Տայանան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |