Հայաստանի կառավարությունը կվերանայի մակրոտնտեսական կանխատեսումները 2010 թվականի համար20 մայիսի 2010 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը կվերանայի մակրոտնտեսական կանխատեսումները 2010 թվականի համար: Այդ մասին մայիսի 20-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հակաճգնաժամային միջոցները դրական արդյունք տվեցին, մասնավորապես, բարձր տեմպ է հավաքում արդյունաբերական արտադրությունը, մենք պետք է շարունակենք հետևողական քայլերն այդ ուղղությամբ»,-ասել է վարչապետը: Այդ համատեքստում նա հավելել է, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնանցնել այն միջոցառումների վրա, որոնք պետք է իրականացվեն` պահպանելու համար տնտեսական աճի բարձր տեմպերը 2011-12թթ.: «Մենք պետք է հետևողական լինենք մեր բոլոր նախաձեռնություններում»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Այս առնչությամբ վարչապետը հավելել է, որ օպերատիվ շտաբի ծրագրերն արդեն իսկ դրական արդյունք են տալիս և հիմնական նպատակն է ապահովել դրանց թափանցիկությունը: Նա հայտնել է, որ կառավարության պաշտոնական կայքէջում կհրապարակվեն և կզետեղվեն այդ ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունները և հասարակությունը կառավարության հետ միասին կկարողանա վերահսկել դրանց իրականացումը` ինչին են ծախսվում միջոցները և ծառայում են արդյոք բուն նպատակին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |