ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՎ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի տեղեկատվության նախարար Միխաիլ Լեսինի Երեւան այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ՕՐՏ ռուսական առաջին հեռուստաալիքի մետրային ընդգրկումով հեռարձակման վերսկսման մասին: Այժմ ՕՐՏ-ն հեռարձակվում է դեցիմետրային ընդգրկումով, եւ առաջին ալիքի հաղորդումները կարող են դիտել միայն Երեւանում: Հեռարձակաման վերսկսման հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը կլուծվեն մոտակա երկու - երեք օրվա ընթացքում: Լեսինի հետ Երեւան ժամանած ՕՐՏ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստի խոսքերով` հեռուստաընկերության ղեկավարությունը շահագրգռված է հեռարձակումը Հայաստանի ողջ տարածքով վերականգնելում: Միխաիլ Լեսինը հայտնել է, որ ստորագրման է պատրաստվում Ռուսաստանի տեղեկատվության նախարարության ու Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարության միջեւ հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման ոլորտում փոխգործողւթյան ու համագործակցության մասին համաձայնագիր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---