ԱՄՆ-ում զարմացած են Վուդրո Վիլսոնի կենտրոնի այն որոշմամբ, որով Ահմեդ Դավութօղլուին մրցանակ են շնորհում

ԱՄՆ-ում զարմացած են Վուդրո Վիլսոնի կենտրոնի այն որոշմամբ, որով Ահմեդ Դավութօղլուին մրցանակ են շնորհում

PanARMENIAN.Net - Ամերիկացիները կոնգրեսականներին կոչ են անում վերանայել Վուդրո Վիլսոնի կենտրոնի վիճելի որոշումը, ըստ որի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին` հասարակության հանդեպ ունեցած ծառայությունների համար մրցանակ է շնորհվելու: Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի (ANCA) հաղորդագրության մեջ:

ANCA-ի միջնորդությամբ, Մ.Նահանգների հայերը և այլազգի ներկայացուցիչները խորին հիասթափություն և զարմանք են հայտնում Վուդրո Վիլսոնի կենտրոնի ղեկավարության մտադրության` Դավութօղլուին մրցանակ շնորհելու առիթով, մի մարդու, որը բոլորովին վերջերս սպառնում էր ԱՄՆ-ին`Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Նամակում, որն ուղղված է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին, ընդգծվում է, որ կենտրոնի այս որոշումը վիրավորում է Վ.Վիլսոնի գաղափարները, ով հայ ժողովրդի համար արդարություն էր փնտրում:

Վուդրո Վիլսոնի կենտրոնն իր տարեկան ֆինանսավորման մեկ երրորդ մասը ստանում է ԱՄՆ Կոնգրեսից: ԱՄՆ հայերը Ներկայացուցիչների պալատի անդամներին և սենատորներին կոչ են անում մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը և իրենց անհանգստությունը հայտնել անմիջականորեն Վուդրո Վիլսոնի կենտրոնի ղեկավարությանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---