Ուժգորոդի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը20 մայիսի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ուժգորոդի քաղաքային խորհուրդը, քննարկելով Զակարպատյեի «Արարատ» Հայկական մշակութային հանրության դիմումը, մայիսի 14-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Զակարպատյեի «Արարատ» Հայկական մշակութային ընկերակցության ղեկավար Սերգեյ Նիկողոսյանի խոսքերով, մայիսի 5-ին ուղերձ է հղվել Ուժգորոդ քաղաքի քաղաքապետ Սերգեյ Ռատուշնյակին և քաղաքի պատգամավորական կորպուսին` խնդրելով ճանաչել 20-րդ դարի առաջին ոճրագործությունը: Վերջին 6 ամիսների ընթացքում սա արդեն թվով 5-րդ որոշումն է Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին: Ավելի վաղ Կիև քաղաքի Գոլոսեևի շրջանային խորհրդի, Իզյումսկի քաղաքային խորհրդի (Խարկովի շրջան), Չերկասսկի քաղաքային խորհրդի և Կիևի խորհրդի կողմից ուղերձներ են հղվել Գերագույն ռադա` առաջարկելով լուծել Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 2005-ի մայիսի 19-ին Ղրիմի Գերագույն ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին: Ապրիլի 23-ին Կիևում տեղի է ունեցել կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. Առանց մոռացության իրավունքի» թեմայով, որի կազմակերպիչներն էին Ուկրաինայի Հայերի ազգային համագումարը և Analitika.at.ua ՏՎԿ-ն: Կլոր սեղանի արդյունքում որոշում ընդունվեց դիմել Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին` խնդրելով օրենսդրական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուղերձի տակ ստորագրել են ուկրաինացի անվանի հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ուկրաինայի ազգային համայնքների ներկայացուցիչներ, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուժգորոդը Զակարպատյեի շրջանի և Ուժգորոդյան շրջանի վարչական կենտրոն է, ինչպես նաև Պոդկարպատյան Ռուսիայի պատմական կենտրոն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |