Շախմատի ԱՄՆ առաջնությունում Վարուժան Հակոբյանը զբաղեցնում է 6-րդ տեղը

Շախմատի ԱՄՆ առաջնությունում Վարուժան Հակոբյանը զբաղեցնում է 6-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Սենտ Լուիսում (ԱՄՆ) կայացել է շախմատի ԱՄՆ առաջնության 6-րդ տուրը: Առաջնությանը մասնակցում են 24 շախմատիստներ, այդ թվում` 3 հայ. Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչինյանը և Լևոն Ալթունյանը:

6-րդ տուրում Հակոբյանը ոչ ոքի է խաղացել Ալեքս Երմոլենսկու, Խաչինյանը` Դմիտրի Գուրևիչի հետ, իսկ Ալթունյանը զիջել է Ռոբերտ Գեսին:

Այդ տուրից հետո Հակոբյանը 3.5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, Խաչինյանը` 20-րդ (2 միավոր), իսկ Ալթունյանը` 24-րդ (1.5 միավոր): Առաջատարն է Հիկարու Նակամուրան (4.5 միավոր):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---