Հայ- ռուսական համագործակցության կարեւոր ուղղություններից է տարածաշրջանների միջեւ կապերի զարգացումը20 մայիսի 2010 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշովի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ նրանց այցը կնպաստի կապերի ընդլայնմանն ու ակտիվացմանը: Նշելով, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են, Հովիկ Աբրահամյանը փաստեց, որ հայ- ռուսական համագործակցության կարեւոր ուղղություններից է տարածաշրջանների միջեւ կապերի զարգացումը: ՌԴ շուրջ 70 սուբյեկտներ ուղիղ տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ: Հաշվի առնելով միջտարածաշրջանային զարհացման համար անհրաժեշտ իրավական հիմքի կարեւորությունը` ՀՀ ԱԺ նախագահը էական համարեց խորհրդարանների դերը այդ գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը` նշելով առկա մեծ ներուժը: Նա երախտագիտություն հայտնեց Օրենբուրգում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքի համար, ովքեր ներգրավված են տարբեր ոլորտներում: Օրենբուրգի նահանգապետը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ներկայացրեց մարզի տնտեսական վիճակն ու հնարավորությունները, նշելով, որ փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի ղեկավար աջակցել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ լինեն կայուն եւ զարգացող կապեր, հաղորդում է ԱԺ մամլո ծառայությունը : Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |