Հայաստանում 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աշխատավարձը 104 058 դրամ է կազմել

Հայաստանում 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աշխատավարձը 104 058 դրամ է կազմել

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,5%-ով` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ և կազմել 104058 դրամ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ընդ որում, ընթացիկ տարվա ապրիլին մարտի համեմատ աշխատավարձի մակարդակն աճել է 1,8%-ով:

Դրա հետ մեկտեղ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն աճել է 3,9%-ով` կազմելով 83695 դրամ, իսկ արտաբյուջետային կազմակերպություններում աճել է 10,8%-ով` կազմելով 133568 դրամ:

Միևնույն ժամանակ պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը Հայաստանում 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ, աճել է 4,9%-ով և կազմել 85200 մարդ: Ընդ որում, ապրիլին մարտի համեմատ գործազուրկների քանակն ավելացել է 0,9%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---