Գերմանիան կաջակցի Հայաստանում իրականացվող անվտանգության ոլորտի բարեփոխումներին20 մայիսի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17–20-ն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Առաջին հանդիպումը կայացել է հետախուզական ծառայությունների համակարգող Հանս Վորբեքի հետ: Քնարկվել են այս ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները: Արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության հանձնակատար Մինխտ Էբեռհարդ Փոլի հետ քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մինխտ Էբեռհարդ Փոլի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ներքին գործերի, պաշտպանության պետքարտուղարների հետ անցել են փոխըմբռնման մթնոլորտում: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ հայ-գերմանական համագործակցությունը պաշտպանության ոլորտում բարձր մակարդակի է հասել: Պաշտպանության պետքարտուղար Թոմաս Կոսենդեյը բարձր է գնահատել հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի զինված ուժերում խորքային բարեփոխումներ են իրականացվում, եւ Հայաստանի համար խիստ կարեւոր է Գերմանիայի փորձի ուսումնասիրումը: Քննարկվել են ռազմական կրթության, ռազմաբժշկական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Ներքին գործերի նախարարության եւ Դաշնային ոստիկանության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը երկու երկրների արտակարգ իրավիճակների եւ ոստիկանության մարմինների միջեւ: Կարեւորվել է իրավապայմանագրային բազայի ստեղծումը, որն ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ համագործակցությունը: Առաջիկայում կստորագրվի համագործակցության համաձայնագիր Գերմանիայի եւ Հայաստանի ոստիկանության մարմինների միջեւ: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ, ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Կարեւորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ: Այցի ավարտին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում կայացել է Արթուր Բաղդասարյանի թեմայով շնորհանդես, որին մասնակցել են Գերմանիայի արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, գիտական, քաղաքական, փորձագիտական դաշտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների տեսլականը, պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին: Գերմանական կողմը բարձր է գնահատել բարեփոխումների հիմնական ուղղությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել իրականացվող բարեփոխումներին, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:
Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |